Ճշմարտության խոսքին դուք ականջ դրեք,
Իմ այս խոսքը սիրող Աստծո մասին է,
Իմացեք, թե ով է Նա, ինչպիսին է:
2.Միակն է նա, կա ճշմարիտ մեկ Աստված,
Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկացած,
Տիեզերքում Նրա նման սուրբ չկա,
Թագավորաց-Թագավոր է և միշտ կա:
3.Սկզբում էր Գոյը և Գոյն Աստված է,
Ամեն գոյերն Նրանով են գոյացել,
Նրանով են ապրելու ուժ ձեռք բերում,
Եւ Նրանով իրենց վախճանը գտնում:
4.Նա հոգի է, և ինքնագո, իմաստուն,
Հավիտենից անփոփոխ է և գիտուն,
Ողջ տիեզերք Նա ստեղծեց վեց օրում,
Երկինք-երկիր և ինչ-որ կա նրանցում:
5.Ամենուրեք է Աստված, ամենազոր,
Իր ստեղծածներին հսկում է ամեն օր,
Իր սուրբերի սրտում և հոգում է Նա,
Ամեն ստեղծված էակի հետ է Նա:
ԵԿԵՂԵՑՈւ ԽՈՐՀՐԴԱՊԱՏԿԵՐԸ
ԽՈՐՀՐԴԱՊԱՏԿԵՐԻ ՄԵԿՆՈւԹՅՈւՆԸ
- ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է ԵԿԵՂԵՑՈւ ԳԼՈւԽԸ - Եփես. 1:22; (հավիտենության նշանը - որ Հիսուս Քրիստոսը Եկեղեցու գլուխն է հավիտյան):
- ԵԿԵՂԵՑԻՆ Է ՍՅՈւՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆ ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ - 1Տիմ. 3:15; (կնոջ տեսքով սյուն - խորհուրդ Եկեղեցու, որի վրա է ճշմարտությունը հաստատված՝ սյան վրայի Աստվածաշունչը):
- ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԻ - Մատթ. 16:18; ( Յոթ աստղերը Քրիստոսի յոթ Եկեղեցիների առաջնորդների խորհուրդն է, որոնք ներկայացնում են յոթ Եկեղեցիները: Ինչպես որ երկրի ամեն մի ղեկավար ներկայացնում է իր երկիրը): Հայտ. 1:4,16,20
Բարև ձեզ ես լսեցի ինտեռնետով ձեր փառաբանության ելույթը և շատ հավանեցի և ձեր վարդապետությունն էլ ճիշտ հիմքերի վրա է: Փորձում եմ ձեր հասցեն գտնել բայց չեմ գտնում: Խնդրում եմ ինձ գրեք ձեր հասցեն և հեռախոսահամարը և ում հետ կարող եմ կապնվել: Շնորհակալություն!
ReplyDelete