-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 12 - ՎԵՐՍՏԻՆ ԾՆՈւՆԴ


Այս թեման կուսումնասիրենք երկու բաժիններով.
1. Ի՞ՆՉ Է ՎԵՐՍՏԻՆ ԾՆՈւՆԴԸ ԵՎ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆԸ
2. ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈւՄ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՈւՆԴԸ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐԸ

1. Ի՞ՆՉ Է ՎԵՐՍՏԻՆ ԾՆՈւՆԴԸ ԵՎ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆԸ

ՙՎերստին ծնունդ՚ նշանակում է նորից ծնվել, որը Աստծո գործն է և փրկության համար անհրաժեշտ փորձառություն է, որով մարդը հաստատվում է նոր կյանքի մեջ ստանալով նոր բնություն, նոր հակումներ, ձգտումներ և սպասումներ: Եւ այս նշված նոր վիճակը կրոնական ծիսակարգերը չեն կարող մարդուն տալ, թեև քրիստոնեական ծիսակարգերը կարևոր ճշմարտություններ են հիշեցնում, որոնցից են ջրով մկրտությունը, Տերունական ընթրիքը և այլն: Նաև հնարավոր չէ դաստիարակությամբ մարդուն վերստին ծնունդ տալ` դարձնել Աստծո որդի` Աստծո բնությունն ու ներկայությունը բերել մարդու մեջ: Եւ ոչ էլ այն ժառանգական է, այլ անձամբ Աստծուց ծնվել է պետք: Հովհ.1:13;
Մարդը հոգևորապես մեռած է, հետևաբար` կյանք չունի: Աստվածային սուրբ բնության փոխարեն նա իր մեջ միայն մեղանչական բնություն է կրում, հետևաբար միայն մեղք է գործում և դատապարտված է հավիտենական տանջանքի: Ուստի նրան պետք է Աստծո բնությունից ծնվել և Աստծո ներկայությամբ լցվել հավիտյան ապրելու համար: Հովհ.1:12,13; 3:3,6,18; Եփ.2:3-5;
Որոշ կրոնավորներ` ճշմարտությունից շեղված, ենթադրում են, թե մարդու մեջ հոգևոր կյանքի կայծ կա, որը զարգացնելով կարելի է հասցնել վերստին ծննդի, կամ էլ մանուկին հոգևոր կրթություն տալով կարելի է հասցնել վերստին ծննդի: Քրիստոնեական կրթությունը կարևոր է, բայց վերստին ծնունդը գերմարդկային գործ է: Աստվածաշունչը նշում է, որ մարդը հոգևորապես մեռած է և չես կարող մեռելին զարգացնելով և կրթելով դարձնել Աստծուց ծնված, այլ մեռելին կենդանություն է պետք, որը միայն Աստված է տալիս` մարդու մեջ հաստատելով նոր բնություն և նոր կյանք: Եփ.2:1,4,5; Սակայն քրիստոնեական կրթությունը կարևոր է Աստծո որդկանց աստվածային կյանքի մեջ դաստիարակելու համար:
Աստվածահաճո և հավիտենական կյանք ունենալու համար մարդուն հարկավոր է Աստծո զորավոր ձեռքը, որովհետև մարդը բոլորովին անկարող է փոխելու իր մեղավոր վիճակը: Նա չի կարող հաղթել մեղանչական բնությանը և իր ներսում ստեղծել աստվածային սուրբ բնություն, որը մարդը վերստին ծննդով է ստանում, որով և կարող է ապրել նոր` աստվածահաճո կյանք` Աստծո ներկայությամբ ընդունելով Երկնքի Արքայի ղեկավարությունը: Աստված վերստին ծննդով մարդուն տալիս է այն ամենը, ինչը վերաբերվում է Աստծո Արքայությանը: Հովհ.3:3; Հռ.7:24,25; 8:7,8; 2Պետ.1:4;

2. ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈւՄ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՈւՆԴԸ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐԸ

Հովհ.3:1-21; հատվածում նշված ՙՋրից և Հոգուց ծնվել՚ արտահայտությունը ՙՋրով և Հոգով մկրտության՚ մասին չէ, այլապես Տերը ինքն իրեն կհակասեր` իր հետ խաչված ավազակներից մեկին իր արքայությունը տանելով: Տերը Նիկոդեմոսի հետ խոսելով, շեշտը դրեց հավատքի վրա, որը ուղղված է Աստծո գործին` իր Որդու զոհողությանը: Հովհ.3:16; Ոմանք ընդհանուր տեքստից կտրում են մեկ հատված և սխալ մեկնում, սակայն Տեր Հիսուսի միտքը պետք է նրա խոսքի ընդհանուր բացատրության մեջ նայենք, որը ամփոփվեց հետևյալ արտահայտությամբ. ՙԱստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա՚: Ջուրը Քրիստոսի մասին Աստծո խոսքն է: Եփ.5:26; Եւ այդ խոսքը հանդիսանում է սերմ, որի հիման վրա Աստծո Հոգին հավատացողին տալիս է վերստին ծնունդ: Հովհ.1:12,13; 12:35,36; Հակ.1:18; 1Պետ.1:23-25; 1Հովհ.5:1;
Աստծո Հոգուց ծնունդը ֆիզիկական ծննդի պես ունի իր պարզ և բարդ կողմերը: Թեև մարդը գիտակցում է, որ ամուսնական կյանքից է ծնվում երեխան, սակայն չգիտի, թե ինչպես է առաջանում ոսկորը, աչքը, ներքին տարբեր օրգանները և այլն: Այսպես էլ հոգևոր ծննդի պարզ կողմը այն է, որ մարդը Քրիստոսի մասին խոսքին հավատալով է ծնվում` Սուրբ Հոգու զորությամբ: Իսկ բարդ կողմը այն է, որ չգիտենք, թե որպես հոգևոր մարդ ինչպես կազմվեցինք: Ժող.11:5; Հովհ.3:8;
Մարդու մեջ կա մաս ու բաժինորը վերստին ծննդի ժամանակ կորցնում է իր ուժըդա մեղանչական բնությունն էև մարդը վերստին ծննդով Աստծուց ստացած նոր բնությունով կարող է իշխել հինի վրաՀետևաբար մարդու մեջ տեղի է ունենում մեծ փոփոխությունՓոխվում է մարդու շունչըբնավորությունըկյանքըգաղափարըսրտի ցանկությունըՍակայն մարդու մեջ մաս ու բաժին էլ կաորը վերստին ծննդով ոչ թե փոխվում էայլ կենդանանումնորոգվում և սրբագործվում էայն էմարդու հոգինԵփ.2:1-6; Այսպիսովմարդը ստանում է նոր բնությունորը մինչ այդ չուներիսկ հոգինշնորհիվ նոր բնության կենդանանում էարդարանում և սկսում է իշխել հին բնության վրաՍակայն եթե մարդը դառնա և իր հոգով հոժարվի հին բնության հետ կենթարկվի մահվան և նրա վրա կկատարվի հետևյալ գրվածքըՙԿրկնակի մեռած՚Հուդա 12;
Երբ Աստված ստեղծեց Ադամին, նա դեռ կենդանի հոգի չէր, այլ այն ժամանակ կենդանացավ, երբ Աստված իր շունչը փչեց նրա մեջ: Սակայն Ադամը մեղանչելով իր մեջ ընդունեց նոր շունչ` մեղանչական բնություն և ոչ թե նոր հոգի, և նա ապականվեց ու նրա հոգին դարձավ մեռած հոգի, որը չէր կարող Աստծո հետ հավիտյան ապրել: Դրա համար էլ Տեր Հիսուսը Նիկոդեմոսին ասաց. ՙոր մարդը պետք է նորից ծնվի, որպեսզի Աստծո Արքայությունը տեսնի՚:
Մարդու մեղանչական բնությունը Ադամից եկավ, բայց Հիսուս Քրիստոսը դատապարտեց այդ բնությունը իր կյանքում խաչի մահով: Եւ երբ մարդը վերստին է ծնվում ձեռք է բերում աստվածային բնություն և այդպիսով ստանում է կարողություն` մեղանչական բնությանը հաղթահարելու և նոր` աստվածահաճո կյանքով ապրելու:
Այսպիսով, վերստին ծնունդը կատարվում է հավատքով և Սուրբ Հոգու անմիջական աշխատանքով: Իսկ ջրով և Սուրբ Հոգով մկրտությունները կուսումնասիրենք ՙՋրով մկրտություն՚ և ՙՍուրբ Հոգով մկրտություն՚ թեմաների մեջ:

ՎԵՐՍՏԻՆ ԾՆՆԴԻ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐԸ

ՆԵՐՔԻՆ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐ
● Քրիստոսի հանդեպ ունեցած հավատք. 1Հովհ.5:9-13;
● Քրիստոսի հանդեպ ունեցած սեր. 1Հովհ.5:1;
● Սրտում եղած Սուրբ Հոգու վկայություն. Հռ.8:15,16;
● Սեր, որը Քրիստոսով եղբայր-քույրերի հանդեպ է. 1Հովհ.3:14;

ԱՐՏԱՔԻՆ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐ
● Գործնական արդար կյանք. Հովհ.14:15; 1Հովհ.2:29; 5:18;
● Ուրիշների նկատմամբ ունեցած սիրո աշխատանք. 1Թսղ.1:3; 1Հովհ.4:7;
● Աշխարհի հանդեպ տարած հաղթություն. 1Հովհ.4:4;
Վերը նշված վիճակը միշտ չէ, որ աշխարհը ընդունում է: Սակայն մենք ընդունել ենք Աստծո սուրբ բնությունը և այդ է պատճառը, որ աստվածային հատկությունները ի հայտ են գալիս մեր կյանքում: Գաղ.5:22,23; 1Հովհ.3:1;

Ամփոփում. Վերստին ծնունդը Աստծո գործն է, որը մարդը ստանում է Հիսուս Քրիստոսին հավատալով: Եւ հենց վերստին ծննդի շնորհիվ մարդը ձեռք է բերում աստվածային սուրբ բնություն և Աստծո ներկայությամբ սկսում է ապրել նոր կյանքով:

No comments:

Post a Comment